Խաժակյանը հեգնել է Երիցյանի՝ Նարեկ Մալյանի «հանրային պահանջով» ձերբակալվելու մասին գրառումը

Սա ընտրովի պաշտոն զբաղեցնողի` Երևանի ավագանու անդամի հայտարարություն ու վկայություն է այն մասին, որ մարդուն կարող են «հանրային պահանջով» ձերբակալել:  Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ  Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի գրառմանը, https://news.am/arm/news/557033.html որ Նարեկ Մայլյանը ձերբակալվել է «հանրային պահանջով»։

 

«Ես էլ սպասում էի թե իրավապահները պետք է խոսեն պատճառների մասին, դու մի ասա... «հանրային պահանջ» կար: Հ.Գ. Երիցյանը մեկնաբանություններում պաշտոնապես հերքեց, որ «հանրային պահանջով» չեն ձերբակալում մեր երկրում: Լավ, վսյո, ամեն ինչ տեղն ընկավ»,– գրել է Խաժակյանը։

Նյութի աղբյուր` NEWS.am