«Մեղմ ասած, ծիծաղելի է»․ Նարեկ Սամսոնյանը՝ Նարեկ Մալյանին բերման ենթարկելու մասին

Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրուցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

 

«Դա արվել է, որ ընդամենը գետնին պառկած նկարեն և մի քանի տեսախցիկներով։ Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, առավել ևս որ գիտենք պատճառը, թե ինչի համար են բերման ենթարկել։ Ապօրինի զենք-զինամթերք պահելու համար բերման ենթարկելը նկատի ունեմ։ Մեղմ ասած․ ծիծաղելի է։ Մի շատ խորհրդանշական փաստ ֆիքսենք՝ Նիկոլ Փաշինյանը լինելով բանակում չծառայած, բանակից խուսափածների, դասալիքների կառավարության ղեկավար, Բանակի օրով մասակի շոու է սարքել բանակում երկարամյա ծառայություն անած մարդու նկատմամբ»,-նշեց նա։

 

Նյութի աղբյուր` NEWS.am