Նիկոլ Փաշինյանը Վարդենիսում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հարգանքի տուրք մատուցեց Երկրորդ համաշխարհային եւ Արցախյան պատերազմների ընթացքում զոհված հայորդիների հիշատակին։ Վարչապետին էին միացել նաեւ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը եւ այլ պաշտոնյաներ։

 

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Գեղարքունիքի մարզի Մեղամասար խոշորացված համայնքում էր՝ Հայոց բանակի 28-ամյակի առթիվ։

Նյութի աղբյուր` NEWS.am