Բոհեմ գրական-երաժշտական խումբն աջակցություն է հայտնում Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքին

Երևանի տարբեր մասերում շարունակվող Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքին են միացել և աջակցություն հայտնել նաև հանրությանը հայտնի Բոհեմ գրական-երաժշատական խմբի անդամները՝ Ռուբեն Քամալյանը, Գոռ Հարությունյանը, Վահե Քոչարը և Գագիկ Շիբոյանը։

«Եթե խոսքը վերաբերվում է մեր ազգային ավանդույթներին ու արժանապատվությանը, ապա այստեղ կասկած լինել չի կարող, Բոհեմը ողջունում է ազգայինը պահպանող ցանկացած քայլ»- Javakhq. info-ի հետ զրույցում ասաց խմբի անդամ Ռուբեն Քամալյանը։

Խմբի մյուս անդամների հետ այդ պահին հնարավոր չեղավ կապ հաստատել, բայց Ռուբեն Քամալյանն ասաց, որ ինքը խոսում է խմբի անունից։