Անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն. banak.info

Հուլիսի 8-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է 2019 թվականի առաջին կիսամյակի ծրագրերի կատարման ընթացքը:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման և ծառայության հետագա կազմակերպման վերաբերյալ: