ԱՄՆ-ն անօդաչուի խոցվելուց հետո զգուշացրել է Իրանին սպասվող գործողության մասին. Fars

ԱՄՆ-ը Թեհրանին դիվանագիտական խողովակներով զգուշացրել է երկրի դեմ սահմանափակ ռազմական գործողության անցկացման հնարավորության մասին: Դա տեղի է ունեցել ամերիկյան անօդաչու սարքի խոցվելուց հետո: Այդ մասին, ըստ Fars-ի, հայտնել է իրանական քաղաքացիական պաշտպանության վարչության ղեկավար Գոլամ Ռեզա Ջալալին:

«Իրանը պատասխանել է, որ ցանկացած գործողություն գնահատում են որպես պատերազմի մեկնարկ»,- ասել է նա:

Աղբյուրը՝ yerkir.am