Վահե Գրիգորյանը կարող է պոեմ գրել ու վիպասան դառնալ. Գևորգ Պետրոսյան

Դառնալով Գրիգորյանի` ՍԴ նախագահի պաշտոնում ինքնահռչակվելու հայտարարությանը` պատգամավորը շեշտեց, որ ոչ ոքի արգելված չէ երազել ու երևակայել: «Ես էլ կարող եմ հայտարարել, որ Գվատեմալայի կամ Վենեսուելայի նախագահն եմ, հետո՞։ Բա կոռեկտությունը։ Ինքն առայժմ առերևույթ լեգիտիմ դատավոր է»,- ասաց նա։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, որ իշխանությունն ամեն ինչ անում է ՍԴ նոր դատավորների ընտրությունն իրականություն դարձնելու համար, Պետրոսյանը նշեց. «Այստեղ քաղաքական դիրքավորումների խնդիր կա, քանի որ օրենսդիր իշխանությունը, վճռորոշ ձայների մեծամասնությամբ, պատկանում է «Իմ քայլը» դաշինքին, գործադիրում  ձայները միանձնյա են ապահովում, մնացել է դատական իշխանությունը։ Վահե Գրիգորյանն ասում է, որ սա քաղաքական ընտրություն է, հետևաբար՝ ՍԴ-ն քաղաքական մարմին է, սա խայտառակություն է աշխարհի առաջ։ Վահե Գրիգորյանը կարող է այսօր նամակ գրել, վաղն էլ՝ պոեմ, դառնալ վիպասան»,- հավելեց Գևորգ Պետրոսյանը։

Աղբյուրը՝ Yerkir.am