Ադրբեջանի ՊՍԾ-ն առաջնագծին մոտ 2-րդ ռազմաբազան է շահագործման հանձնել

 

Razm.info-նհայտնում է, որ հունիսի 28-ին Ղազախի շրջանում շահագործման է հանձնվել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության՝ առաջնագծին մոտ տեղակայված արդեն թվով 2-րդ ռազմաբազան: Առաջինը շահագործման էր հանձնվել այս տարվա մարտին:

«Ըստ մեր դիտարկումների՝ բազան տեղակայված է ՀՀ ԶՈւ առաջապահ դիրքերից շուրջ 4 կմ հեռավորության վրա, շինարարականա աշխատանքները սկսվել էին նախորդ տարվա աշնանից: Ինչպես առաջինի, այնպես էլ այս ռազմաբազայի դեպքում զորամասի շենքը «0-ից չի կառուցվել», այլ կատարվել է արդեն իսկ գոյություն ունեցող շենքի և հարակից կառույցների հիմնովին վերանորոգում և ընդլայնում»- գրում է Razm.info-ն