Անձրևի հետևանքով Քվեմո-Քարթլիում ճանապարհներ և կամուրջներ են վնասվել

 

Ուժեղ անձրևի և Ասլանկա գետի ջրի մակարդակի կտրուկ բարձրացման հետևանքով զգալի վնաս է հասցվել Քվեմո-Քարթլի շրջանի հայերով և վրացիներով բնակեցված Թեթրիծղարո մունիցիպալիտետի մի շարք գյուղերին։ «Գետի մակարդակի կտրուկ բարձրացման արդյունքում վնասվել են Թեթրիծղարո մունիցիպալիտետի մի քանի գյուղ իրար կապող ճանապարհները և կամուրջները։ Տվյալ պահին համապատասխան ծառայությունները սպասում են գետի ջրի մակարդակի իջեցմանը, որպեսզի սկսեն վերականգնողական աշխատանքները»,- հայտնում է Վրաստանի հայ համայնքը։