Ջավախքցի բռնցքամարտիկները պարգևատրվել են

Հունիսի 13-ին Ախալքալաքի սպորտային համալիրում կայացել է բռնցքամարտիկների պարգևատվությունը, ովքեր հաղթել էին օրերս Գորիում կայացած միջազգային մրցույթում։ Այս մասին տեղեկացնում է Ախալքալաքի մունիցիպալիտետը:

100 լարի դրամական պարգև ստացել է Արտուշ Գոմցյանը, Արշակ Էլիզբարյանը՝ 150 լարի, Ատաջնության հաղթող Արտյոմ Յորդանյանը, ով բոլոր մարտերը հաղթել էր նոկաուտով ՝ 200 լարրի։

Հանդիպման ավարտին, ի պատիվ հաղթողների, կազմակերպվել էր հյուրասիրություն։ Բռնցքամարտիկների հաջողությունները գերազանցում են բոլոր սպասելիքները, նույն օրը ամբողջ Վրաստանից Վենետիկ Երանոսյանն է մեկնել Բաքու` մասնակցելու միջազգային մրցաշարի, որտեղ խաղարկվում են 2016 թվականին Ռիո-դե-Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերի վերջին չորս ուղեգրերը։