Մառնեուլում վերականգնված մարզադահլիճ է բացվել

Մառնեուլ քաղաքի Էրեկլե II փողոցում պաշտոնապես բացվել է երիտասարդական կենտրոնի վերանորոգված մարզադահլիճը: Վերանորոգման աշխատանքներն իրականացվել է Եվրոպայում ԱՄՆ-ի հատուկ ծառայության, պաշտպանության ոլորտում համագործակցության ծառայության, ինչպես նաև ԱՄՆ-ի դեսպանատան համատեղ ջանքերով՝ որպես Միացյալ Նահանգների և Վրաստանի ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ:

Մարզադահլիճի բացմանը ներկա էին Մառնեուլի մունիցիպալիտետի խորհրդի նախագահ Մերաբ Թոփչիշվիլին, ԱՄՆ-ի դեսպանության ներկայացուցիչները, Եվրոպայում ԱՄՆ-ի հատուկ ծառայության և պաշտպանության ոլորտում համագործակցության ծառայության աշխատակիցները, Մառնեուլի երիտասարդական կենտրոնի ղեկավարները և տեղական մարզիկները: Նման ծրագրեր իրականացվել են նաև Կաչագան և Կասումլո գյուղերում: Այս մասին հայտնում է Մառնեուլի մունիցիպալիտետը: