Գեղասահքի Եվրոպայի առաջնությանը Վրաստանը ներկայացրել է 19-ամյա Արմեն Աղայանը

Հունվարի 27-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավիայում սկսվել է 2016թ.  գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Մրցույթին հանդես է եկել Վրաստանի միակ ներկայացուցիչը՝ հայազգի Արմեն Աղայանը:

Հունվարի 27- ին կարճ ծրագրում նա ներառված էր: Նրա մարզիչներն են Գիորգի Շանխուլաշվիլին և Ինգա Գիլաուրին, պարուսույցը` Սվետլանա Սիխարուլիձեն: Արմենը մրցարշավին արժանի ներկայանալու համար պատրաստվել էր ամերիկյան Լևիթաունում: Նրա ցուցանիշները հետևյալն էին. կարճ ծրագրում՝ 46, 22 բալ, ազատ ծրագրում՝ 90,50 բալ և 124,90՝ գումարային:

Եվրոպայի առաջնության կարճ ծրագրին մասնակցել էր 35 մարզիկ: Աղայանը հանդես էր եկել 2-րդ վեցնյակում 8- րդ համարի ներքո: Նրա ելույթը կայացել էր Սուխիշվիլիների Ասսա համույթի մոտիվների ներքո: 35 մասնակիցների մեջ նա 29-րդ հորիզոնականն է զբաղեցրել: