Տեղի կունենա իսլամացված հայերի մասին պատմող վավերագրական ֆիլմի ստամբուլյան շնորհանդեսը

Դիարբեքիրի Էղիլ շրջանի իսլամացած հայերի մասին պատմող վավերագրական ֆիլմի ստմբուլյան առաջին ցուցադրությունը տեղի կունենա օգոստոսի 4-ին «Ջեզայիր» սրահում:

Հանդիսատեսները հնարավորություն կունենան կարճ զրույց ունենալ ֆիլմի ռեժիսորների հետ:

Նշենք, որ «Թաքցված խաչ» վավերագրական ֆիլմի առաջին շնորհանդեսը տեղի էր ունեցել հունիսին Դիարբեքիրի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնում:

Ֆիլմի մասին

«Թաքցված խաչ» վերնագրով ֆիլմը պատմում է 1915-ին ու դրանից հետո Էղիլում ապրած հայերի ճակատագրի մասին՝ ավելի շատ կենտրոնանալով մահմեդականացված հայերի ինքնության ճգնաժամի, ցեղասպանությունից հետո նրանց կրած հոգեկան տրավմաների ու իրենց սերունդներին պատմած պատմությունների վրա:

«Թաքցված խաչի» ռեժիսորներն են լրագրողներ Ալթան Սանջարն ու Սերհաթ Թեմելը: Ֆիլմի նկարահանումների շրջանակում հեղինակները հանդիպել ու խոսել են մուսուլմանացված հայերի 1-ին սերունդը համարվող 75-ից բարձր տարիքի մարդկանց, ինչպես նաև նրանց հարազատների հետ: Հեղինակները պատմությունները են լսել նաև մուսուլմանացված հայերի 2-րդ սերնդից, որոնց տարիքային խումբը 40-ից բարձր է:

Ֆիլմի երաժշտության հեղինակել է արվեստագետ Սասա Սերափը:

Աղբյուրը՝ Ermenihaber.am