Ստամբուլյան կոնվենցիա. Բռության դեմ պայքա՞ր, թե՞ մարտահրավեր մեր ազգային գոյության դեմ

Ստամբուլյան կոնվենցիա. Բռության դեմ պայքա՞ր, թե՞ մարտահրավեր մեր ազգային գոյության դեմ․ մաս ա

Հայաստանի Հանրապետության կողմից 2018 թ. հունվարին ստորագրված «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի բազմաթիվ  հիմնադրույթներ առաջ են բերել հայության գերակշիռ հատվածի զայրույթն ու արդարացի անհանգստությունը: Բազմաթիվ մտավորականներ, իրավագետներ, հասարակական գործիչներ այն բնորոշում են որպես լրջագույն մարտահրավեր՝ ուղղված մեր ազգային արժեհամակարգի դեմ: Մասնավորապես, ՀՀ Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը բազմիցս անդրադարձել է սույն Կոնվենցիայի բովանդակությանը՝ շեշտելով , որ այն հակասում է մեր Սահմանադրությանը և ենթակա չէ վավերացման: ՀՀ Սահմանադրության մեջ արձանագրված է, որ ընտանիքը կնոջ և տղամարդու միջև ստեղծվող միությունն է: Մինչդեռ  Կոնվենցիայի 80 հոդվածներից  բավական է հիշատակել մի քանիսը՝ համոզվելու համար, որ Կոնվենցիան պարտավորեցնում է պետություններին՝   արմատախիլ անելու այն ավանդույթները, որոնք հիմնված են «կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա»` «կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով»                      (Կոնվենցիա, 12-րդ հոդվածի 1-ին մաս): Սա նշանակում է, որ սույն Կոնվենցիան վավերացնելուց հետո տեղի են ունենալու օրեսդրական փոփոխութոյւններ, որոնց համաձայն որպես ընտանիք պետք է դիտարկվեն սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ դրան հետևող զարգացումներով (ամուսնության պետական գրանցում, երեխաների որդեգրում և այլն):

Կոնվենցիայի մեկ այլ կետով(հոդված 14),  նախատեսվում է  որպեսզի «պաշտոնական ուսումնական ծրագրերում և կրթական բոլոր մակարդակներում» ներդրվեն ուսումնական նյութեր՝ առնչված նաև «կարծրատիպերից զերծ գենդերային դերերի»  գաղափարին՝ առանց հստակեցնելու ուսուցման համար տվյալ եզրաբանության բովանդակությունը: 

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի  60-րդ հոդվածը վերաբերում է «գենդերային հիմքով ապաստան ստանալու խնդրանքներին»:  Համաձայն այս կետի  «Մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական և այլ բնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները` ապաստան հայցողների համար գենդերային բաղադրիչը հաշվի առնող ընդունման ընթացակարգեր և աջակցության ծառայություններ, ինչպես նաև գենդերային ուղեցույցներ և գենդերային բաղադրիչ ունեցող ապաստան տրամադրելու ընթացակարգեր ստեղծելու համար, ներառյալ՝ փասխստականի կարգավիճակ տալու հարցի լուծումը և միջազգային պաշտպանության մասին դիմումները» ։ Դժվար չէ տեսնել ու հասանալ ասվածի ենթատեքստը, որ Հայաստանը պարտավորվելու է ապաստան տրամադրել այլ երկրներից եկած նման խմբերի մարդկանց և ապահովել նրանց բարեկեցությունը:

Այս փաստերի շարքը երկար կարելի է թվարկել: Եվ մինչ հայ ազգի մի ստվար հատված շաբաթներ շարունակ քննարկում է սույն Կոնվենցիայի մեջ պարունակվող ազգային-հոգևոր անվտանգության հետ կապված վտանգները, Հայաստանի Փաստաբանների Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը  համացանցում՝ մասնավորապես Chang.org հարթակում նախաձեռնել էր ստորագրահավաք՝ կանխելու համար մեր պետության կողմից դրա վավերացումը: Սակայն ամերիկյան կողմից արգելափակվեց այդ նախաձեռնությունը, ինչը շատ ենթադրությունների տեղիք է տալիս: Դրան հետևեց մի լայնամասշտաբ գործ.  Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական  նախաձեռնությունը՝ ի դեմս նրա ղեկավար , ջավախահայ հասարականան-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի, կազմակերպվեց ստորագրահավք: Եվ արդեն 11- րդ օրն է, ինչ ընթանում է ստորագրահավաքը՝ ընդդեմ  Ստամբուլյան կոնվենցիայի, որի նպատակն է այն վավերացրած կամ վավերացնել պատրաստվող  երկրներում օրենսդրորեն ամրագրել խեղաթյուրված արժեքներ՝ հարված հասցնելով տվյալ ազգերի արժեհամակարգին: Շնորհիվ  «Կամք»-ի ներդրած այս ջանքերի՝ արդեն իսկ բազմահազար քաղաքացիներ հնարավորություն են ունեցել իրազեկվելու Ստամբուլյան կոնվենցիայի բովանդկությանը և ասելու իրենց վճռական խոսքը: Հիշեցնենք, որ ստորագրահավաքին միացել են  նախկին Արդարատատության նախարար Գևորգ Դանիելյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ՝ արդեն բոլոր պատգամավորները,  խորհրդարանական մեծամասնություն կազմող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը,  քաղաքագետ Մհեր Շահգելդյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Ռուբեն Սաֆրաստյանը, անվանի  կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը,  հայտնի մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը(ով վերջերս հրաժարվեց Հայաստանի Կինեմտոգրաֆիայի միությանն իր 30 տարվա անդամակցությունից՝ կապված այլասերված բովանդակություն պարունակող ֆիլմերը «Ոսկե ծիրան» կինոփառատոն ներմուծելու և մրցանակ շնորհելու  հետ), Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը, ԱՍԱԼԱ-ի մարտիկ , Վան գործողության կազմակերպիչ Վազգեն Սիսլյանը, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի կառույցի ներկայացուցիչ Շահնուր Մինասյանը  և շատ ուրիշներ: Սկզբում Ստորագրահավքի անցկացման վայր ընտրվել էր ՀՀ ԱԺ-ն: Սակայն լայն հասարակության պահանջով ավելացվեցին ևս մի քանի հենակետեր Հյուսիսային պողոտայում, Նորքի 2-րդ զանգվածում, իսկ հիմա մարզային բնակչությունը ևս պահանջ է դրել՝ ստորագրահավաքին մասնակցելու հնարավորություն ստեղծել նաև իրենց համար: Ինչպես նշում են  «Կամքի» ղեկավարները, այս աշխատանքը ևս ընթացքի փուլում է: Nwusmedia.am-ի թղթակիցը զրուցել է    Հայկական արժեքների պաշտպանության «Կամք»   հասարակական  նախաձեռնության անդամներ Արթուր Արամյանի և Հմայակ Մկրտյանի հետ, ծանոթացել նրանց առաջիկա ծրագրերին և լսել նրանց դիտարկումները ՝ կապված Ստամբուլյան կոնվենցիայի առավել վտանգավոր դրույթների հետ: Մինչ կներկայացնենք  մեր զրույցը, նշենք, որ վերը թվարկված խնդիրների շուրջ արդեն պաշտոնական  հայտարարություն  են  տարածել   ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԸ ԵՎ ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ՝ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՒ ԴՐԱՆՑ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ (ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ) վերաբերյալ՝ կոչ անելով իշխանություններին զերծ մնալ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
 «
Մեր ժողովուրդը մշտապես մեծարել է կնոջը Սուրբ Աստվածամոր օրինակով, գնահատել նրա դերն ու առաքելությունը ընտանիքում, հասարակական և ազգային կյանքում: Տղամարդու և կնոջ միությամբ ընտանիքը, հաստատված սիրո, փոխադարձ հարգանքի ու հասկացողության վրա, հիմնական երաշխիքներից է ազգի հարատևության, անհատի դաստիարակության ու հոգևոր աճի և պետության պատասխանատու քաղաքացու ձևավորման համար: Հետևաբար, ընտանիքում բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի միջոցառումները պետք է ելակետ ունենան ընտանիքի