Ստամբուլյան կոնվենցիայի վտանգավոր կետերից մի քանիսը

11.05.2011թ․ Ստամբուլ քաղաքում ստորագրված Եվրոպայի խորհրդի կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի կոնվենցիան պարունակում է հետևյալ վտանգները՝
(1) Ստամբուլյան կոնվենցիայում (օրինակ՝ 4-րդ հոդված 3-րդ մաս)
օգտագործվող որոշ հասկացություններ (գենդերային պատկանելություն, սեռական
կողմնորոշում, գենդերային ինքնություն) հիմք են տալիս պնդելու, որ արական և
իգական սեռերից բացի կարող է լինել նաև այլ՝ սոցիալական սեռ․
(2) Ստամբուլյան կոնվենցիան (12-րդ հոդվածի 1-ին մաս) պարտադրում է
պետություններին արմատախիլ անել այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են օրինակ՝ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա․
(3) Ստամբուլյան կոնվենցիան (հոդված 14) պարտավորեցնում է այն
վավերացրած պետություններին կրթական բոլոր մակարդակներում իրականացնել «պրոպագանդա»՝ պաշտոնական ուսումնական ծրագրերում ընդգրկելով «կարծրատիպերից զերծ գենդերային դեր» թեմայով ուսումնական նյութեր:
Աղբյուրը՝ nostambul.am