Սևանա լճի ջրագրությունը. որոնք են լիճ մտնող խոշոր գետերը

Սևանա լճի համար առավել մեծ նշանակություն ունեն Ձկնագետ, Գավառագետ, Լիճք, Արգիճի, Վարդենիս, Մաքենիս (Կարճաղբյուր), Մասրիկ վտակները և Արփա-Սևան ջրատարը, որոնք կազմում են ջրային հոսքի հիմնական մասը։

Գետերը հոսում են շրջակա լեռներից, վարարում են գարնանը։ Դրանք լիճը հարստացնում են քաղցրահամ ջրով և ոռոգում Սևանի գոգավորության դաշտերը։ Վերոնշյալ գետերից առավել երկար են Արգիճին (51 կմ), Գավառագետը (50 կմ) և Մասրիկը (45 կմ)։ Գետերի սնումը հիմնականում հալոցքային է, մասամբ՝ ստորերկրյա։ Ձմռանը դրանք սառցակալում են։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։

Սևանա լճի շուրջ շատ են լեռնային աղբյուրները, որոնք ունեն բուժիչ հատկություն։ Դրանցից հայտնի է Լիճքը, որը գտնվում է համանուն գյուղից ոչ հեռու։ Աղբյուրների ու գետերի ջրերը նաև ամբարվել են՝ գյուղատնտեսական նպատակներով։ Սևանի ավազանի տարածքում գործում են Սոթքի և Մասրիկի ջրանցքները, որոնք կառուցվել են համանույն գետերի վրա։

Սևանա լճից դուրս է գալիս Հրազդան գետը, որի ափին գտնվում է Հայաստանի հանրապետության մայրաքաղաք Երևանը։ Այն հանրապետության ամենաերկար գետն է, որ ամբողջությամբ հոսում է երկրի տարածքով։ Ունի 141 կմ երկարություն։ Գետի վրա կառուցվել են 6 էլեկտրակայաններ, որոնք ձևավորել են Սևան-Հրազդան կասկադը։ Խորհրդային ժամանակներում Սևանի ջրերի գերշահագործման արդյունքում լճի մակարդակը իջել է 18 մետրով։ Սևանի փրկման նպատակով կառուցվել է Որոտան-Արփա-Սևան ջրատար համալիրը, որը լճի մակարդակը կարողացել է պահպանել ու բարձրացնել՝ աստիճանաբար վերականգնելով նախկին վիճակը։ Սևանա լճի սնման աղբյուրների մեջ ամենագլխավորը` գետերն են (28 գետ և գետակ), որոնք տարեկան Սևանա լիճն են լցնում 780 մլն. մ3 ջուր (Արփա գետի հաշվառումով 1016.5 մլն մ3): Մթնոլորտային տեղումների քանակը լճի վրա 380 մմ-ից չի անցնում: Գետերը ստեղծում են բավական խիտ ցանց (խտությունը 0.4-0.6 կմ/կմ2): Գետերի սնման հիմնական աղբյուրներն են ստորերկրյա ջրերը (Գեղամա լեռնավահանի արևելյան լանջի և Վարդենիսի լեռնաշղթայի արևելյան մասերի գետերը) և մակերևութային ջրերը (Արեգունի, Սևանի լեռնաշղթաների գետերը): Սևանի ավազանի գետերից մեծերն են` Գավառագետը, Արգիճին, Վարդենիսը, Մասրիկը, Ձկնագետը, Կարճաղբյուրը, Մարտունին:

Գավառագետն ունի 24 կմ երկարություն, միջին տարեկան ծախսը 3.5