Այսօր հայ նյարդավիրաբուժության հիմնադիր Սեդրակ Շարիմանյանի ծննդյան օրն է

Հունիսի 30-ը Խորհրդային Միության հայ վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։ Համարվում է Հայաստանում ժամանակակից նյարդավիրաբուժության հիմնադիր Սեդրակ Սիմոնի Շարիմանյան (հունիսի 30, 1898, Թիֆլիս - նոյեմբերի 7, 1989, Երևան) ծննդյան օրն է:

1924 թվականին ավարտել է Խարկովի բժշկական ինստիտուտը։ 1926 թվականից աշխատել է Երեանի ֆակուլտետային վիրաբուժության կլինիկայում, 1940 թվականից՝ Երևանի բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում, նույն թվականից՝ ամբիոնի վարիչ, 1973 թվականից՝ գիտական խորհրդատու։ Հայրենական պատերազմ ի տարիներին աշխատել է Երևանի վիրաբուժական, ապա՝ նյարդավիրաբուժական հոսպիտալներում, որպես առաջատար վիրաբույժ։ Գիտական աշխատանքները վերաբերում են ընդհանուր վիրաբուժության, ուրոլոգիայի, ուռուցքաբանության, նյարդավիրաբուժության, անհետաձգելի վիրաբուժական օգնության և ՀԽՍՀ–ում տեղաճարակային խպիպի ուսումնասիրության հարցերին։ Շարիմանյանը եղել է ՀԽՍՀ առողջապահության մինիստրության գիտխորհրդի, ՀԽՍՀ վիրաբույժների գիտական ընկերության, առողջապահության և սոցիալական ապահովագրության, հակախպիպային հանձնաժողովների, Անդրկովկասյան վիրաբուժական ընկերությունների պատվավոր անդամ և նրանց համագումարների նախագահ, Վիրաբույժների համամիութենական ընկերության վարչության անդամ։ Եղել է ԽՍՀՄ IV գումարման Գերագույն սովետի և ՀԽՍՀ YI գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Նրա ղեկավարությամբ 22 գիտնականներ ստացել են 4 գիտությունների դոկտորի և 18 գիտության թեկնածուի աստիճան։