Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հիդրոմեդ ծառայությունը տեղեկացնում է, որ ունիսի 21-26-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։   Երևան քաղաքում՝ Հունիսի 21-26-ը` հատկապես գիշերը և կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` նաև քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ արագությամբ:   Երևան քաղաքի հունիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.40C (1998 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.70C (1978 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` 22.40C ։