Վրաստանում քաղծառայողների համար կրոնական չեզոքության թեմայով թրեյնինգ կանցկացվի

Թբիլիսիում դեկտեմբերի 5-6-ը կանցկացվի թրեյնինգ «Քաղծառայողների շրջանում կրոնական չեզոքության և աշխարհիկ կյանքի վերաբերյալ իրազեկության բարձրացում» թեմայով, որը  կազմակերպել է կրոնական հարցերով պետական գործակալությունը։

Հանդիպմանը  ներկա կգտնվեն  Թբիլիսիի քաղաքապետարանի, քաղաքային ժողովի և տարածաշրջանային խորհուրդների ներակայացուցիչները։

 

Կրոնական հանդուրժողականության, աշխարհիկի և կրոնական ազատության  վերաբերյալ սեմինարները կանցկացնեն փորձագետներ Զազա Պիրալիշվիլին, Լևան Աբաշիձեն, գործակալության ներկայացուցիչ Զազա Վաշակմաձեն, տեղեկատվական-վերլուծական ծառայության ղեկավար Գելա Կվարցխելիան և իրավական աջակցության ծառայության ղեկավար Արչիլ Մեթրևելին։