SOCAR-ը Վրաստանում նոր գազամուղեր է կառուցել

Ադրբեջանական SOCAR ընկերությունը Բոլնիսիի շրջանւոմ նոր գազամուղ է կառուցել, որի օգնությամբ կգազաֆիկացվեն ևս 470 ընտանիք: Գազամուղի բացման արարողությանը ներկա են եղել Վրաստանի էներգետիկաի նախարարա Կախա Կալաձեն և SOCAR Georgia ընկերության աշխատակիցները: 

Նշենք, որ Վրաստանի կառավարության և SOCAR ընկերության միջև ստորագրած պայմանագրի համաձայն Վրաստանում կկառուցվեն ավելի քան հազար կմ երկարությամբ գազամուղ, որի միջոցով կգազաֆիկացվեն ավելի քան 25.000 ընտանիք: Ընկերությունը Վրաստանում ներդրել է ավելի քան 40 մլն ԱՄՆ դոլար: