Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը դժվար անցանելի են որոշ հատվածում կանգառն արգելված է

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ առատ ձյան պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդուարի (Պոստա)-Կոբի ճանապարհահատվածում  բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է հակասահքային շղթաներով:

Երթևեկությունը բաց է նաև երկու և ավելի տանող կամրջակներով շարժվող տրանսպորտային միջոցների համար:

Ըստ Վրաստանի Շրջակա միջավայրի հարցերով ազգային գործակալության  տեղեկության` Գուդուարի (Պոստա)-Կոբի ճանապարհահատվածում կուտակված ձյան պատճառով ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը պետք է ընթանա անկանգ ռեժիմով, բացառապես ձնաբքերից պաշտպանող թունելներով:

Կցորդային և կիսակցորդային  տրանսպորտային միջոցների, ինչպես նաև 30-ից ավելի նստատեղերով ավտոբուսների երթևեկություննը իրականացվում է միակողմանի` թունելների միջով:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Դարյալի կիրճ) ավտոմոբիլային ճանապարհի 134-135 կմ հատվածում կանգառ կատարելն արգելված է:

Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվում է ոստիկանության անմիջական վերահսկողությամբ ու համակարգմամբ:

Մյուս հատվածներում ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է: