Կախեթիում ոստիկան է սպանվել

Նոյեմբերի 30-ին Կախեթի շրջանի Կվարելիի քաղաքում հրազենային վնավածքներով հիվանդանոց տեղափոխած ոստիկանն այսօր առավոտյան մահացել է: Այս մասին հայտնում են «Ռուսթավի երկու» հեռուստաալիքից:

Վրաստանի ոստիկանությունում աշխատող հետախույզին կրակել են որսորդական հրացանով: 40 ամյա Գելա Փիցխելաուրին հիվանդանոց է տեղափոխվել փորի և մեջքի հատվածում բազմաթիվ հրազենային վնասվածքներով: Ոստիականին վիրահատել են, սակայն նրան փրկել չի հաջողվել:

Նշենք, որ մարդասպանին ձերբակալել են, սակայն նրա անւոնը և մանրամասները չեն հրապարակվել հետաքննությանը չխանգարելու համար: