ԱՄՆ-ը կհետևի Վրաստանում «գաղտնի լսումների» թափանցիկությանը

Նոյեմբերի 29-ին Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի ստորագրմամաբ ուժի մեջ է մտել «գաղտնի լսումների» մասին օրենքը: Այս օրենքի ընդունման կապակցությամբ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Նորլանդը հայտարարությամբ հանդես եկավ, որ ԱՄՆ-ը կհետևի Վրաստանում իրականացվող «Գաղտնի լսումների» օրինականությանը և թափանցիկությանը: 

Դեսպանն անդրադարձել է նոր ընդունված օրենքին, ըստ որի Ցրաստանի գաղտնի ծառայությունները իրավունք են ստանում գաղտնի լսել մարդկանց հեռախոսազանգերը: Նորլանդը մասնավորապես նշել է. 

«Սա բազմաշերտ պրոցես է, որին մասնակցում են մի շարք ոլորտներ, այդ թվում նաև հասարակությունը: Հարկավոր է է գտնել հավասարակշռված որոշում, ըստ ոի չի տուժի ոչ ոք: Հարկավոր է, որ լսումները իրականացվեն այնպես, որ ապահովվի պետության անվտանգությունը, ինչպես նաև պահպանվի մարդկանց իրավունքներն ու շահերը:»

Չնայած դեսպանի հայտարարությանը նշենք, որ վերջերս ԱՄՆ-ում մեծ սկանդալ բարձրացավ «գաղտնի լսումների» պատճառով, քանի որ տեղի էր ունեցել հազարավոր անօրինական լսումներ ինչպես նաև ինֆորմացիայի արտահոսք: