Կայացել է հայկական արտադրության Armtab պլանշետի պաշտոնական ցուցադրությունը

Երեկ՝ փետրվարի 4-ին կայացել է առաջին հայկական պլանշետի ցուցադրությունը: Նոր պլանշետը ստացել է Armtab անվանումը, ինչը նշանակում է Armenian Tablet: Պլանշետը առաջին անգամ ցուցադրվել է դեկտեմբերի 6-ին կայացած տեխնոլոգիաներին վերաբերող նիստի ժամանակ, որը գլխավորել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Պլանշետի արտադրությունով զբաղվում է Հայ-Ամերիկյան technology and Service Dynamics Inc ընկերությունը, որի երկրորդ անունը Armtab Technologyies է: Ընկերությունը պատրաստվում է մասսայական արտադրությունը սկսկել 2014թ. առաջին եռամսյակում: Կարտադրվեն 7,9, 9,0 9,7 և 10,1 դույմանոց էկրանով պլանշետներ, որոնք օժտված կլինեն 3G-ով և Wi-Fi-ով:

Նախնական պլանավորվածության համաձայն տարեկան կարտադրվի 10,000 պլանշետ, սակայան ապագայում այս թիվը կհասցվի 50,000-ի: Պլանշետները կաշխատեն Android օպերացիոն համակարգով, սակայն բացի օպերացիոն համակարգից բոլոր ծրագրերը կլինեն հայկական արտադրության և հայերեն լեզվով:
Պլանշետների ինքնարժեքները տատանվում են 130 ԱՄՆ դոլարի սահմաններում, իսկ կավաճառեն մոտավորապես 180 ԱՄՆ դոլարով: