Վլադիմիր Պուտինը ճանաչվել է աշխարհի համար մեկ քաղաքական գործիչ

Համաշխարհային մեդիաընկերությունների անցկացրած քվեարկության արդյունքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչվել է աշխարհի համար մեկ քաղաքական գործիչ:
Այս քվեարկությանը մասնակցել են աշխարհի 175 ճանաչված մեդիա-լրատվական ընկերություններ: Պուտինը հնարավոր 175 միավորից հավաքել է 133-ը և դարձել է առաջնորդ: Վլադիմիր Պուտինն այս ցուցակում առաջ է անցել ԱՄՆ նախագահ Բարակ Օբամաից, Հռոմի Պապից և Անգելա Մերկելից:
Նշենք, որ նախկին քվեարկության ժամանակ առաջատարն էր եղել Բարակ Օբաման, որը հիմա զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: