2013թ.-ին Հայաստանի հեռահաղորդակցության շուկան գրանցել է շուրջ 10% աճ

2013 թվականին Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում գործունեություն ծավալող ընկերությունների եկամուտների զգալի մասը՝ շուրջ 64%-ը, ձևավորվում է բջջային, 17%-ը՝ ինտերնետ հասանելիության, մոտ 13%-ը՝ հեռախոսային (լարային) ծառայություններից:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2013 թվականի արդյունքներով հեռահաղորդակցության ոլորտի հայաստանյան ընկերություններն ապահովել են 173,73 մլրդ ՀՀ դրամի հասույթ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 10%-ով:

Հաշվետու տարում բնակչությանը մատուցված բջջային ծառայություններից ստացված հասույթը կազմել է 111.1 մլրդ ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 10.9%-ով: Ինտերնետ հասանելիության ծառայություններից հասույթը կազմել է 29,7 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 11.8%-ով: Հեռախոսային (լարային) ծառայություններից ստացվել է 23,1 մլրդ ՀՀ դրամի հասույթ: Ցուցանիշը տարեկան կտրվածքով կրճատվել է շուրջ 4%-ով:

Այս մասին հաղորդում է www.b24.am