Մահացել է Տեր Սարգիս աբեղա Այվազյանը

Երեկ՝ նոյեմբերի 6-ին մահացել է Մայր Աթոռի միաբան, Կոտայքի թեմի Թեղենքի Սրբոց Նահատակծ եկեղեցու հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Սարգիս աբեղա Այվազյանը: Հոգևոր հովիվը մահացել է 58 տարեկան հասակում:

Սարգիս Այվազյանը ծնվել է Ախալքալաքի Ազավրեթ գյուղում: 1978 թ. ավարտել է ԵՊՀ-ի Մեղ-մաթ ֆակուլտետը, որից հետո 1981թ. ավարտել է նաև Մոսկվայի Պետական Համալասարանի Մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը:

Ջավախահայ աբեղան 1982-1991թթ. աշխատել է ԵՊՀ-ի Մեխ-մաթ ֆակուլտետում՝ որպես գիտաշխատող: 1991-1995թթ. աշխատել է Գանձասար աստվածաբանական հանդեսում: 2001թ.-իս ծառայության է մտել Ս. Գեղարդավանքում: 

2004-2006թթ. ծառայել է ՀՀ Զիված ուժերում՝ որօես հոգևոր սպասավոր: 2006-2009թթ. եղել է Ս.Գեղարդավանքի սարկավագ: 2009թ. սեպտեմբերից ծառայում էրԿոտայքի թեմի Թեղենիքի Սրբոց Նահատակաց եկեղեցում՝ ոչպես հոգևոր հովիվ: