Ջավախք Ինֆո: Գեորգի Մարգվելաշվիլի. Խորհրդարանը պետք է պաշտպանի և´ նախարարներին, և´ կառավարությանը Գեորգի Մարգվելաշվիլի. Խորհրդարանը պետք է պաշտպանի և´ նախարարներին, և´ կառավարությանը ================================================================================ JIeditor on 15/11/2014 20:43:00 Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկրի Խորհրդարանի առջև հայտարարել է. «Քաղաքական գործընթացների պատճառները կայանում են նրանում, ինչի մասին ես մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ` պատճառը մեր պետությունում ինստիտուցիոնալ ղեկավարման պակասի մեջ է:  Վերջին տրավա ընթացքում ես շատ անգամ եմ ասել, որ իշխանության ճյուղերի միջև հավասարակաշռության բացակայությունը, անհարգալից վերաբերմունքը պետական համակարգերի հանդեպ` անպայմանորեն խնդիր կստեղծեն պետական համակարգի համար:  Ես ճիշտ էի: Այդպես էլ տեղի ունեցավ: Վերջին օրերս այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ պարզ չէ, թե ո՞ւմ են ծառայում պետական համակարգերը` իրենց ղեկավարներին, թե՞ պետությանը:  Ի հայտ են եկել հարցեր և մտավախություններ պետական գերատեսչությունների ապաքաղաքականության և պետական գաղտնիքի հետ կապված: Այն ամենը, ինչի վկան մենք դարձանք վերջին օրերի ընթացքում, ավելի մեծ խնդրի նշան է:  Եթե մենք չլուծենք հիմնական խնդիրը, ապա հավատացե´ք ապագայում մեզ սպասելու են ավելի մեծ խնդիրներ: Մենք չպետք է թույլ տանք, որ գերատեսչությունների միջև հարաբերությունները վերածվեն այդ գերատեսչությունների ղեկավարների միջև հարաբերությունների:  Խորհրդարանը պետք է պաշտպանի և´ նախարարներին, և´ կառավարությանը: Հակառակ դեպքում համակարգը կգտնվի լուրջ վտանգի տակ»:  Ելույթի ժամանակ Մարգվելաշվիլին խորհրդարանականների հիշեցրեց նաև երկրի ուժային գերատեսչություններում բարեփոխումների անցկացման մասին, մասամբ Ներքին Գործերի նախարարության վերահսկողությունից Անվտանգության ծառայությունը դուրս բերելու անհրաժեշտության մասին: