Ջավախք Ինֆո: Ավարտվում է Ախալքալաք-Բավրա ճանապարհի ասֆալտապատումը Ավարտվում է Ախալքալաք-Բավրա ճանապարհի ասֆալտապատումը ================================================================================ Javakhq Info on 24/06/2016 03:07:00 Ավարտվում է Ախալքալաք-Բավրա 6 մետր լայնությամբ և 1222 մետր երկարությամբ ճանապարհի ասֆալտապատումը, կեղտաջրերի համար նախատեսված անցումային կամուրջների համակարգով: Ծրագրի արժողությունը 579 625 լարի է Ավարտվում է Ախալքալաք-Բավրա 6 մետր լայնությամբ և 1222 մետր երկարությամբ  ճանապարհի ասֆալտապատումը, կեղտաջրերի համար նախատեսված անցումային կամուրջների համակարգով: Ծրագրի արժողությունը 579 625 լարի է: Աշխատանքը իրականացրել է «Ջավախավտոգազ» ՍՊԸ-ն՝ շահած տենդերի արդյունքում: «Նախագծման առանձնահատկությունները թույլ են տվել ասֆալտապատումն իրականացնել պատշաճ»,-հայտնում է Ախալքալաքի մունիցիպալիտետը:   Այս ճանապարհը բավականին բեռնված է մեքենաներով, քանի որ այն կապում է  քաղաքը յոթ գյուղերի հետ, ինչպես նաև ամբողջ մունիցիպալիտետի համար հանգստի կանաչ գոտի տանող միակ ճանապարհն է: Ամբողջ մունիցիպալիտետում տարվում են լայնամասշտաբ ճանապարհաշինարարական և վերանորոգման աշխատանքներ, ընդ որում՝ ինչպես գլխավոր մայրուղիների, այնպես էլ քաղաքի փողոցների և բակերի տարածքներում: