Ջավախք Ինֆո: Սևանա լճի մակարդակի փոփոխման ժամանակագրություն Սևանա լճի մակարդակի փոփոխման ժամանակագրություն ================================================================================ Javakhq Info on 13/07/2019 01:50:00 1923 – Սկսվում է լճի ջրերի օգտագործումը տնտեսական նպատակներով   1931 – Հայտնվում է լճի մակարդակն իջեցնելու գործողությունների առաջին ծրագիրը, որի համաձայն, հիսուն տարում այն պետք է իջներ 55 մետրով։ Ընդ որում, Սևանից պետք է Փոքր Սևանի տեղում մնար 299 կմ2 տարածքով մի փոքրիկ լիճ։ 1933 – Սկսվեցին լճից ջուրը բաց թողնելու աշխատանքները։ Աշխատանքներն ավարտվեցին 1949 թվականին. տարեկան լճի մակարդակն իջնում էր ավելի քան մեկ մետրով։ 1950-ականների վերջ – Սկսվում է լճի մակարդակի իջեցման նախագծի վերանայումը։ 1961 – Հրապարակվեց Հայկական ԽՍՀ ԳԱ զեկույցը, որում ասվում էր լճի մակարդակի իջեցման աշխատանքները դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Այդ ժամանակ լճի մակարդակն արդեն հասցրել էր իջնել 13.7 մետրով։ Ընդունվեց որոշում՝ Որոտան և Արփա գետերի ջրերն ուղղել դեպի Սևան։ 1981 – Սկսվում է նախագծի իրականացումը։ Արփա գետի Կեչուտ ջրամբարից մինչև Սևանի ափի Արծվանիստ գյուղ կառուցվում է 48.3 կմ երկարության թունել։ Այնուհետև, սկսվում է 21.7 կմ երկարության Որոտան-Արփա թունելի շինարարությունը։ 2003 – Ավարտվում է դեռևս Սպիտակի երկրաշարժի և դրանից հետո սկսված, պատերազմի պատճառով դադարեցված Որոտան-Արփա թունելի շինարարությունը։ Այդ ժամանակ լճի մակարդակը կայունանում է նախնականից քսան մետր ցածր դիրքի վրա։ 2006 – Լճի մակարդակի բարձրացումը նախորդ տարվա համեմատ կազմում է 41 սմ։ 2006–2010 – Լճի մակարդակը բարձրանում է տարեկան 25-35 սմ չափով