Ջավախք Ինֆո: Թեա Ցուլուկիանի.Վրաստանում ապրող օտարերկրյա քաղաքացիները մինչև 2015 թվականի մարտը մետք է լուծեն վիզայի հետ կապված հարցերը Թեա Ցուլուկիանի.Վրաստանում ապրող օտարերկրյա քաղաքացիները մինչև 2015 թվականի մարտը մետք է լուծեն վիզայի հետ կապված հարցերը ================================================================================ JIeditor on 15/10/2014 20:12:00 Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը մշակել է գործողությունների ծրագիր, որն օգնում է օտարերկրյա քաղաքացիներին, որպեսզի նրանք հարմարվեն նոր վիզային ռեժիմի:  Ըստ արդարադատության նախարարի կատարած հայտարարության, օտարերկրյա քաղաքացիներին պետք է տրվի հնարավորություն մինչև 2015 թվականի մարտը լուծել վիզայի հետ կապված խնդիրները: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ սա ժամանակավոր միջոցառում է, և թող ոչ ոք չմտածի, որ այն կտևի հավերժ: Մասնավորապես այն քաղաքացիները, ովքեր մինչև սեպտեմբերի 1-ը եղել են  Վրաստանում առանց վիզայի կամ ժամկետանց վիզաների մինչև հաջորդ տարվա մարտը կկարողանան դիմել Վրաստանի արդարադատության հանրային ծառայությունների նախարարության գործակալությունը և լուծել փաստաթղթերի հետ կապված խնդիրները: Բացի այդ օտարերկրյա անձիք Վրաստանում կկարողանա ձեռք բերել կացության թույլտվություն առանց վիզայի: