Հայտարարվել է Մ11-Ախպրաձոր 14,5 կմ երկարությամբ ճանապարհի վերականգնման շինաշխատանքների մրցույթ

Հայտարարվել է Մ11-Ախպրաձոր 14,5 կմ երկարությամբ ճանապարհի վերականգնման շինաշխատանքների մրցույթ

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում հայտարարել է Գեղարքունիքի մարզի Մ11-Ախպրաձոր կմ 0+000-կմ 7+828 եւ Մ11-Ախպրաձոր կմ 7+828-կմ 14+480 ճանապարհային հատվածների վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթ։ 

 

Շուրջ 14,5 կմ երկարությամբ ճանապարհն անցնում է մարզի Ծովակ, Լճավան, Մաքենիս եւ Ախպրաձոր համայնքներով։

 

Մրցույթին մասնակցել ցանկացող հայտատու կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան շինարարական աշխատանքների իրականացման փորձ եւ ռեսուրսներ, ինչը մանրամասն ներկայացված է մրցութային փաստաթղթերում:

 

Հետաքրքրված իրավասու հայտատուներն ամբողջական մրցութային փաստաթղթերը կարող են ներբեռնել, ինչպես նաեւ մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների կարող են ծանոթանալ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերից։

 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի մայիսի 7-ն է։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8924.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :