Իշխող խմբակցությունը հիմնովին փոխել է կառավարության ներկայացրած նախագիծը

Իշխող խմբակցությունը հիմնովին փոխել է կառավարության ներկայացրած նախագիծը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կրկին քննարկվելու է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի փաթեթը: Այն ընդունված է անվանել որպես վեթթինգի նախագիծ, եւ այս ընթացքում բազմիցս բուռն քննարկման պատճառ է դարձել:

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում՝ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ, խմբակցությունները բազմաթիվ առաջարկություններ են ներկայացրել՝ կապված խնդրահարույց կետերի հետ, եւ, ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էլ մտահոգված էր նաեւ բանկային գաղտնիքին վերաբերող դրույթների շուրջ, որը եւս այս փաթեթի բաղկացուցիչ մասն է կազմում:

 

Եվ ուշագրավ է, որ «Իմ քայլը» խմբակցությունը 68 էջից բաղկաղած առաջարկություններ է ներկայացրել նախագծի վերաբերյալ, եւ նախագծի վերջնական տեսքում էական փոփոխություններ են կատարվել: Կարելի է ասել՝ իշխող խմբակցությունը հիմնովին փոխել է կառավարության ներկայացրած նախագիծը:

 

Ընդհանուր առմամբ, նախագծում մեծ լիազորություն է հատկացված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, եւ, օրինակ, ԲԴԽ անդամի լիազորությունները կարող են դադարեցվել միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությամբ:

 

Եվ ուշագրավ է, որ իշխող խմբակցության մտահոգությունները եւս կապված են բանկային գաղտնիքի դրույթի հետ: Իրենց գրավոր առաջարկներում այդ փոփոխության շուրջ մտահոգություններ հայտնել էր նաեւ ԲՀԿ խմբակցությունը»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8914.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :