Երեւանում մետրոյի կայարանի կառուցման աշխատանքներն արդեն այս տարի շոշափելի կլինեն. հավաստիացում

Երեւանում մետրոյի կայարանի կառուցման աշխատանքներն արդեն այս տարի շոշափելի կլինեն. հավաստիացում

Երեւանում մետրոյի կայարանի եւ ճոպանուղու կառուցման աշխատանքներն այս տարի արդեն շոշափելի կլինեն: Այս մասին մարտի 19-ին Երեւանի ավագանու նիստին հայտարարեց մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

 

Նրա խոսքով` Doppelmayr Seilbahnen GmbH ընկերությունը 3 տարբերակ է առաջարկել ճոպանուղու կառուցման նախագծի իրականացման համար, որից մեկը ընդունվել է, ուղարկվել է ֆինանսների նախարարություն, որտեղ եւ հավանություն է ստացել: «Այնուհետեւ նախատեսվում է քննարկում անցկացնել Էկոնոմիկայի նախարարությունում: Եւ Նոր Նորքում ճոպանուղու կառուցման, եւ մետրոպոլիտենի կառուցման տեմպերը շատ լավն են: Այս տարի արդեն նախատեսվում է սկսել կամրջի կառուցումը` որպես Աջափնյակում մետրոյի կայարանի նախագծի մի մաս»,- նշել է Մեսչյանը:

 

Նա պարզաբանել է, որ եթե մրցույթ հայտարարված լիներ, ապա, հաշվի առնելով նախագծերի մասշտաբները, դրանց մեկնարկը կհետաձգվեր եւս 1-1.5 տարով:

 

«Մենք բոլորս ձգտում ենք այս ծրագրի արդյունավետ իրականացմանը: Սակայն պետք է հասկանալ, որ եթե խնդիրներ առաջանան, մասնավորապես` ժամկետների մասով, ապա պատասխանատվությունը կրելու է ոչ միայն Երեւանի քաղաքապետն ու գլխավոր ճարտարապետը, այլ բոլոր նրանք, ովքեր մասնակցում են որոշումների կայացմանը», - եզրափակեց գլխավոր ճարտարապետը` չպարզաբանելով, թե որտեղից են մետրոյի կայարանի կառուցման համար նախատեսված միջոցները` այն պայմաններում, երբ 2019-ին մայրաքաղաքային բյուջեն կատարվել է ընդամենը 70.5 տոկոսով:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8886.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :