Պարոն քաղաքապետ, որ այս գործը չի արվել Հռոմի պա՞պն է մեղավոր. Դավիթ Խաժակյան

Պարոն քաղաքապետ, որ այս գործը չի արվել Հռոմի պա՞պն է մեղավոր. Դավիթ Խաժակյան

Խոստանում ենք, որ կանաչապատելու ենք, չենք անում, խոստանում ենք, որ ոռոգման ցանց ենք փոխելու չենք անում, խոստանում ենք տուրիզմն ենք զարգացնելու, չենք անում, այս գումարը կուտակվում է, հետո խոստանում ենք 500 վերելակ ենք փոխելու, լուրջ թիվ է։ բոլորն ասում են, ուռա՜, սա մեր նոր քաղաքապետն է, սա հեղափոխական քաղաքապետ է, տեսեք ինչ ծրագրեր է իրականացնում, բայց ոչ մեկ չի ասում, որ հսկայական ծավալի աշխատանք չի իրականացվել եւ մենք դրանով վերելակենք փոխում։ Այս մասին այսօր՝ մարտի 19–ին,  Երեւան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն՝ անդրադառնալով քաղաքապետարնի կողմից իրականացված թերի աշխատանքներին։

 

Խաժակյանը հեգնանքով ասաց, որ նույն տրամաբանությամբ կարող են մայրաքաղաքի տրանսպորտային ցանցն էլ փոխել. «Կարող ենք քաղաքի դռները կողպեքով փակենք, մի քանի ամիս այդ գումարները հավաքենք, տրանսպորտային ցանցի հարցը կլուծվի։ Ոչ մի ծախս չանենք, դպրոց, մանկապարտեզ, աշխատավարձ, ոչ մի բան չլինի, այդ գումարով այնպիսի մի աշխատանք կանենք»։

 

Խաժակյանի խոսքով՝ կատարողկանի մասով ունեն լուրջ խնդիրներ եւ դա նրա հետեւանքն է, որ գործ չի արվել. «Արձանագրում ենք, որ մանկապարտեզներ պետք էվերանորոգեինք, չենք վերանորոգել, ոռոգման ցանց պետք է կառուցեինք, չենք կառուցել, բացի կենտրոնից մյուս վարչական շրջաններում պետք է տոնական ձեւավորում իրականացնեինք չենք իրականացրել։ Պատճառն այն է, որ գնում պետք է հայտարարվել, չի հայտարարվել, գործ պետք է արվեր, այդ գործը չի արվել։ Հիմա քաղաքապետին հարցնեւմ ենք ո՞վ է պատասխանատու կամ ո՞վ պետք է քիչ կատարված աշխատանքի համար պատժվի, ասում է դե գիտեք աշխատակազմի ղեկավարը պետք է դրան ընթացք տար, քաղաքապետի տեղակալին ենք հարցնում, ասում է, որովհետեւ ենթակա վարչությունները գնման հայտերը չեն ներկայացրել։ Հիմա մտածում եմ սրա պատասխանատուն վեջն ո՞վ է։ Քաղաքապետը պատասխանատու չի, փոխքաղաքապետը պատասխանատու չի, վարչության պետերը կատարում են իրենց աշխատանքը եւ ես համարում եմ, որ այս շենքում ամենալավն իրենց աշխատանքը կատարում են հենց վարչության պետերը։ Փատորեն ստացվում է, որ առանձին ոլորտներով վերցրած, որտեղ մենք այդ գնումները պետք է իրականացնեինք գնումները չեն հայտարարվել, եւ չենք կարող մեկ կոնկրետ վարչության պետի չենք կարող ասել քո մոտ կա թերացում, որովհետեւ դրանք համակարգային բնույթ են կրում, գնումները պետք է հայտարարվեին, չեն հայտարարվել»։

 

Խաժակյանն անդրադարձավ նաեւ շենքերում ախտահանման աշխատանքներին, ասելով, որ մարդիկ կան, որոնք ասում են, թե չեն հիշում վերջին անգամ իրենց շենքում, երբ են նման աշխատանքներ իրականացրել. «Մենք նախատեսել էինք 28 միլիոն դրամի ախտահանման եւ միջատազերծման ծառայությունների ձեռքբերում, նայում ենք գործի կեսը չի արվել։ Պարոն քաղաքապետ, ո՞վ է պատասխանատու, այս գործը, որ չի արվել ո՞վ է մեղավոր, Վահե Նիկոյա՞նն է մեղավոր, Տարոն Մարգարյա՞նն է մեղավոր, Հռոմի պա՞պն է մեղավոր, ես կարծում եմ, որ սրա եւ քաղաքական եւ կառավարչական պատասխանատվությունը դուք պետք է կրեք»։

 

Եզրափակելով խոսքը՝ Խաժակյանն ասաց. «Բնականաբար մենք դեմ ենք քվեարկելու, բնականաբար դուք կողմ եք քվեարկելու, բնականաբար իմ ելույթից հետո որ մեկ չի ասելու, թե ոռոգման ցանցն ինչու չի կառուցվել, բակային տարածքների խաղահրապարակների ծախսերի կեսն ինչու չի արվել, թե ինչու է վթարային պատշգամբների նորոգման ընդամենը 30 տոկոսն արվել եւ այլն»։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8884.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :