Սիլիկյան թաղամասում Հակակոռուպցիոն կոմիտեի եւ Հակակոռուպցիոն դատարանի համար շենքեր կկառուցվեն

Սիլիկյան թաղամասում Հակակոռուպցիոն կոմիտեի եւ Հակակոռուպցիոն դատարանի համար շենքեր կկառուցվեն

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 19-ի նիստում որոշում կայացրեց Երեւան քաղաքի համայնքային սեփականությունը հանդիսացող՝ Աջափնյակ վարչական շրջանի «Սպանդարյան» կայարանի երկաթգծին հարակից 15 հեկտար մակերեսով հողատարածքը նվիրել ՀՀ-ին, որից հետո հատկացնել Արդարադատության նախարարությանը՝ հակակոռուպցիոն դատաիրավական ռազմավարություններից բխող շինարարության նպատակով:

 

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ ըստ էության, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը դարձել է ոչ պիտանի հետագա շահագործման համար:

 

Նա նշեց, որ ի սկզբանե իրենք նշել են, որ Սիլիկյան թաղամասում պետք է կառուցվի նոր քրեակատարողական հիմնարկ, որի արդյունքում «Նուբարաշեն» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները կլուծարվեն եւ համապատասխան լրակազմերը կտեղափոխվեն նոր ՔԿՀ:

 

«Էրեբունիում եւ Աբովյանի եւս համաատասխան տարածքներ կան, որտեղ եւս դիտարկում ենք որոշակի շինարարություն անելու: Հնթացս նախագիծը փոխվեց այն առումով, որ մենք հիմա Սիլիկյան թաղամասում առաջարկում ենք կառուցել Հակակոռուպցիոն կոմիտեի եւ Հակակոռուպցիոն դատարանի շենքերը, իսկ Էրեբունու եւ Աբովյանի տարածքները դիտարկել նոր ՔԿՀ-ի կառուցելու առումով»,-հայտարարեց Ռուստամյանը:

 

Նշվում է, որ շինարարության համար անհրաժեշտ կլինի շուրջ 21.288.420.000ՀՀ դրամ, իսկ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման արժեքը կկազմի շուրջ 417.420.000 ՀՀ դրամ։

 

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն առաջարկեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համար էլ շենք կառուցել այդ տարածքում: Որոշվեց այդ հարցն առանձին քննարկել:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8866.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :