Հայկ Մարությանը խոսեց արտակարգ դրությունից. ավագանու անդամները ծափահարեցին բուժաշխատողներին

Հայկ Մարությանը խոսեց արտակարգ դրությունից. ավագանու անդամները ծափահարեցին բուժաշխատողներին

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը այսօր՝ մարտի 19-ին, Երեւան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ կորոնավիրուսի տարածմանը կանխարգելելու նպատակով երկրում ստեղծված արտակարգ դրությանը։

 

Նա կոչով դիմեց քաղաքացիներին.

 

«Հարգելի քաղաքացիներ, արտակարգ դրությունով պայմանավորված կան որոշակի կանոններ, որոնք մենք պետք է պահենք։ Բացի այն օրենքներից, որոնք գրված են թղթի վրա, կան նաեւ չգրված օրենքներ, որոնք նույնպես մենք պետք է պահենք։ Այսօրվա իրավիճակի արագ ընթացքի եւ դրության արագ ավարտը կախված է բոլորիցս։ Պետք է գիտակցել որ ոչ միայն այս վիրուսը, այլ նաեւ բոլոր վիրուսները ունեին իրենց հետեւանքները։ Մենք կարող ենք ինքնապաշտպանվել եւ, ամենակարեւորը, մտածել դիմացինի մասին։ Խնդրում եմ բոլորին, որ հանրային վայրերում մարդիկ կրեն դիմակներ։ Սա առաջին հերթին անհրաժեշտ է նրա համար, որ դուք ձեզ պաշտպանեք, այլ նրա համար, որ դուք ձեզ պաշտպանեք ձեզանից։ Աշխատեք կոնտակտը քչացնել տարեցների եւ ձեր հարազատների հետ»։

 

Վերջում ավագանու անդամները քաղաքապետի գլխավորությամբ ծափահարեցին բուժաշխատողների կատարած վերջին օրերի աշխատանքը։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8862.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :