«Դատախազական հսկողությունը պատժողական բնույթ ունի». Թաթոյանի այս հայտարարությունը դուր չեկավ Արթուր Դավթյանին

«Դատախազական հսկողությունը պատժողական բնույթ ունի». Թաթոյանի այս հայտարարությունը դուր չեկավ Արթուր Դավթյանին

Ընդհանուր առմամբ դատախազական հսկողությունն այս փուլում պատժողական բնույթ ունի: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, կառավարության նիստում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

 

Սրա հետ համաձայն չէր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա նկատեց, որ հետաքրքիր է, որ այդպիսի դիրքորոշում ունենալով հանդերձ ՄԻ պաշտպանը կարծում է, որ անգամ եթե կալանավորների դիմումը հանձնաժողովը մերժում է, ապա հարցը պետք է հասնի դատախազին: «Հիմա եթե մեղադրական թեքում ունի, էլ մերժման պարագայում ինչու եք ուզում դատախազի  տիրույթում դա հայտնվի»:

 

Նշենք, որ Թաթոյանն առաջարկում էր, որ եթե դատապարտյալը կամ կալանավորը դիմում է ծանր հիվանդության հիմքով խափանման միջոցը փոխելու համար, եւ հանձնաժողովը մերժում է, այդ դեպքում նույնպես հարցը պետք է հասնի դատախազին:

 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8861.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :