«Այդ ամենի համար փող չկա որ միանգամից արվի, ժողովուրդ». Հայկ Մարությանը անեկդոտ հիշեց

«Այդ ամենի համար փող չկա որ միանգամից արվի, ժողովուրդ». Հայկ Մարությանը անեկդոտ հիշեց

Երեւան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկմանը քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ ամեն ինչ միանգամից չի լինելու. իրենք հաշվի առնում են ասֆալտապատումն էլ, աղբահանությունն էլ, մանկապարզտեզների խնդիրն էլ։

 

Նա ավելի պատկերավոր բացատրելու համար անեկդոտ պատմեց. «Էս էն տարբերակն է, որ ամուսինը գալիս է տուն, կին ասում է՝ երեխեն էս չունի, էն չունի, կուխնյան սենց եղավ, էն բաղնիքը սենց եղավ։ Այդ ամենին փող չկա որ միանգամից արվի, ժողովուրդ։ Մանկապարտեզներն էլ, ասֆալտն էլ, աղբահանությունն էլ, ամեն ինչն էլ պետք է անել։ Քաղաքային իշխանությունը նրա համար է, որ տարվա ճիշտ չափաբաժինը հատկացնի տվյալ խնդրին։ Դրա գնահատող ժողովուրդն է, ժողովուրդն էլ կգնահատի»։

 

Քաղաքապետը վստահեցրեց ավագանու անդամներին, որ իրենք ավագանու անդամների բոլոր առաջարկները լսում են, քննարկում եւ հետաքրքրվում են։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8858.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :