Առաջարկել եմ 2 ամսով կալանքից հանել մինչև 500 հազ. դրամ միջոցները. Մարուքյան

Առաջարկել եմ 2 ամսով կալանքից հանել մինչև 500 հազ. դրամ միջոցները. Մարուքյան

Առաջարկել եմ 2 ամիս ժամանակով կալանքից հանել հարկադիր կատարման ծառայության կողմից կալանքի տակ դրված մինչև 500,000 ՀՀ դրամ միջոցները։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառու է արել ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

 

Նա գրել է․«Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հետևյալ խնդրի կապակցությամբ.

 

Մեզ են դիմում քաղաքացիներ՝ տեղեկացնելով, որ չեն կարողանում հոգալ իրենց առաջնային կարիքները, այդ թվում՝ կոմունալ և այլ վճարումները։ Համաճարակն ու արտակարգ դրության սահմանափակումներն անդրադարձել են բնակչության լայն շերտերի ֆինանսական դրության վրա, և ակնհայտ է, որ մինչև արտակարգ դրության ավարտը նրանց վիճակը դեռ ավելի է բարդանալու։

 

Որպես լուծման տարբերակ՝ առաջարկել եմ 2 ամիս ժամանակով կալանքից հանել հարկադիր կատարման ծառայության կողմից կալանքի տակ դրված մինչև 500,000 ՀՀ դրամ միջոցները։ Այդ միջոցներով արտակարգ դրության և համաճարակի հետևանքով ֆինանսական վատթար դրության մեջ հայտնված քաղաքացիները կկարողանան վճարել կոմունալ ծառայությունների դիմաց ու կատարել այլ առաջնային ծախսեր։

 

Նախարարի պատասխանն ստանալուն պես՝ տեղեկությունը կատարածենք սոց. ցանցով»։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8857.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :