«Այսչափ սահմանափակումների ծավալը հետապնդում է ԶԼՄ և խոսքի ազատության նկատմամբ ոչ իրավաչափ միջամտության միտում». Ռոբերտ Հայրապետյան

«Այսչափ սահմանափակումների ծավալը հետապնդում է ԶԼՄ և խոսքի ազատության նկատմամբ ոչ իրավաչափ միջամտության միտում». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Սահմանադրությամբ ամրագրված է համչափության և որոշակիության սկզբունքները, որոնց պահպանումը հանդիսանում է յուրաքանչյուր պետական մարմնի պարտականություն, հատկապես արտակարգ և ռազմական դրությունների ժամանակ։

 

 

ՀՀ Սահմանադրության 76-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ և ռազմական դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, բացառությամբ Սահմանադրության… հոդվածներում նշվածների, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը` արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում:

 

Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն՝ սահմանափակվող հիմնական իրավունքի ու ազատության նշանակությանը:

 

 

Հիմանական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի հասցետերերն ի վիճակի լիեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

 

Ինչպես նկատելի է, Արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշմամբ ԶԼՄ-ների մասով մտցված սահմանափակումները չեն բխում վերոշարադրյալ հոդվածների տրամաբանությունից, ավելին՝ Կառավարության որոշման հավելվածի 26-րդ կետում իրավաբանական պատասխանատվության օրենքով չնախատեսված միջոց է սահմանել ԶԼՄ-ների և այլ սուբյեկտների համար, մինչդեռ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1823-րդ հոդվածի 8-րդ մասով վարչական պատասխանատվություն է առաջացնում միայն զանգվածային լրատվամիջոցների կողմից արտակարգ դրության ժամանակ արգելված հրապարակումների, հաղորդումների թողարկումը, որի համար նախատեսված է տուգանք, մինչդեռ Կառավարությունն ապօրինաբար սահմանել է արգելված հաղորդումները «անհապաղ վերացնելու» պատասխանատվության միջոց, նաև ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում, ինչը պետք է սահմանվեր օրենքով` որպես տուգանքից բացի կամ տուգանքի փոխարեն կիրառվող պատասխանատվության հավելյալ միջոց:

 

Սրանից զատ ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվող սահմանափակումներում առկա չեն այն հիմքերը, որոնք հնարավորություն կտաին որպեսզի հասցետերերն ի վիճակի լիեն դրսևորելու համապատասխան վարքագիծ կամ իրացնելու իրենց իրավունքները։

 

Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ գործող Արտակարգ դրության իրավական ռեժիմում կարծես թե գտնվում են բացառապես ԶԼՄՆ-երը, թույլ է տալիս եզրակացնելու, որ այսչափ սահմանափակումների ծավալը հետապնդում է ԶԼՄ և խոսքի ազատության նկատմամբ ոչ իրավաչափ միջամտության միտում և տեղեկատվական դաշտում բացառապես ցանկալի պրոդուկտ թողարկելու նպատակ։

 

Բաց է մնում նաև այն հարցը, թե արդյոք այս սահմանափակմանը խստորեն հետևում են բոլոր լրատվամիջոցները, թե այնուամենայնիվ որոշման ազդեցությունից դուրս գործող լրատվական միջոցներ կան»:

 

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8797.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :