Օքեյ, վաղը կարող է 15 դեպք էլ արձանագրվի, ոչ մի ողբերգություն դրանից պետք չի սարքել. վարչապետ

Օքեյ, վաղը կարող է 15 դեպք էլ արձանագրվի, ոչ մի ողբերգություն դրանից պետք չի սարքել. վարչապետ

Եթե Հայաստանում կորոնավիրուսը  ավելի ուշ հասներ Հայաստան մենք երկու անգամ էինք տուժելու: Այս մասին ԱԺ-ում հատուկ նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Լավ օքեյ, Հայաստանի Կառավարությունը վատն է,  աշխարհի 158 երկրներում արձանագրվել է, կան երկրներ, որտեղ չի արձանագրվել, օրինակ Սիրիայում, Լիբիայում: Այսինքն չի արձանագրվել այն երկրներում, որոնք հնարավորինս իզոլացված են: Մենք մեղավոր ենք նրանում, որ Հայաստանի ավիացիոն ցանցն ընդլայնել ենք, Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը ընդլայնել ենք: Այո, մենք կարող ենք էդքանով համարել, որ մենք մեղավոր ենք: Մենք պետք է խնդիր ձեւակերպեինք, որ կորոնավիրուսը Հայաստան չմտնի՞: Պատկերացրեք, որ այսօր Հայաստանում 0 դեպք լիներ եւ մեր  զբոսաշրջությունն ու արտաքին տնտեսական վիճակը նույն վիճակում է: Եթե մենք այդ վիճակը պահենք, հետո զբոսաշրջիկները գան եւ կորոնավիրուսը բռնկվի, մենք տուժելու ենք 2 անգամ, իսկ այսպես մենք աշխարհին համընթաց կհաղթահարենք վիրուսը»,-ասաց նա:

 

Վարչապետը նշեց, որ ստեղծված իրավիճակում պետք է ամեն ինչ անել, որ մահեր չգրանցվեն:

 

«Եթե մենք հիմա կանխարգելենք, էդ վիրուսը բնությունից դուրս չի գալու, ոչ ոք չի երաշխավորում, որ մի ամիս հետո հետ չի գալու: Հիմա ոնց որ ջրծաղիկը, որ երեխեքը պետք է մի անգամ հիվանդանան, որ էլ չհիվանդանան, հիմա էն մարդիկ, որոնք վարակվել են ու թեթեւ են տարել, իրենց բախտը բերել է, որովհետեւ իրենց մոտ հակամարմին է գոյացել, իրենք էլ չեն վարակվի կորոնավիրուսով: Օքեյ, 15 դեպք էսօր է արձանագրվել, վաղը կարող է 15 դեպք էլ արձանագրվի, ոչ մի ողբերգություն դրանից պետք չի սարքել»,-ասաց Փաշինյանը:

 

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների հասել է 52-ի:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8643.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :