Հանրաքվեի նախապատրաստման և անցկացման աշխատանքները դադարեցվում են․ ԿԸՀ

Հանրաքվեի նախապատրաստման և անցկացման աշխատանքները դադարեցվում են․ ԿԸՀ

Հայաստանի Հանրապետության կենտրոնան ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները դադարեցվեւմ են գործընթացի բոլոր մասնակիցների կողմից։

 

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 16.03.2020թ. «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն որոշումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 208-րդ հոդվածով և «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները, գործընթացները և միջոցառումները դադարեցվում են գործընթացի բոլոր մասնակիցների կողմից»:

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8639.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :