Սահմանադրության հանրաքվեի նախապատրաստման և անցկացման աշխատանքները, գործընթացները և միջոցառումները դադարեցվում են․ ԿԸՀ

Սահմանադրության հանրաքվեի նախապատրաստման և անցկացման աշխատանքները, գործընթացները և միջոցառումները դադարեցվում են․ ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել և տեղեկացրել, որ Սահմանադրության հանրաքվեի նախապատրաստման և անցկացման աշխատանքները դադարեցվում են։ Հայտարարության մեջ, մասնավորապես նշվում է․

 

 

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 16.03.2020թ. «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն որոշումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 208-րդ հոդվածով և «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները, գործընթացները և միջոցառումները դադարեցվում են գործընթացի բոլոր մասնակիցների կողմից»:

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8634.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :