Հանրաքվեն կհետաձգվի՞. իշխանությունը որոշում է կայացրել

Հանրաքվեն կհետաձգվի՞. իշխանությունը որոշում է կայացրել

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ իշխանության վերին օղակներում արդեն որոշում է կայացվել հետաձգել ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեն, ինչի մասին կհայտարարեն մոտ օրերս։

 

Դա կմեկնաբանվի որպես կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված քայլ՝ մեծահոգություն, որ իշխանությունը դրսեւորում է, որպեսզի չվտանգի հանրային միջոցառմանը մասնակցող մարդկանց։ Սակայն իրական պատճառն այլ է, եւ այդ որոշման հարցում ավելի շատ դեր են խաղացել քարոզարշավի առաջին փուլի ընթացքն ու մարդկանց վերաբերմունքը, որը սպասվածից ավելի պասիվ է»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8482.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :