Ստրասբուրգում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով

Ստրասբուրգում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով

Եվրոպական Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը, որը պետք է կայանար Ստրասբուրգում ապրիլին, չեղարկվել է Եվրոպայում կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այդ մասին լրագրողներին հայտնել է Միջազգային հարցերով պետդումայի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

«ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որի անցկացումը նախատեսվում էր Ստրասբուրգում ապրիլի 20-24-ը, չեղարկվել է եվրոպական երկրներում կորոնավիրուսի բռնկման պատճառով: Որոշումն ընդունվել է Եվրոպական Խորհրդի ղեկավարության մակարդակում»,-ասել է նա: «Անվտանգության միջոցառումներն առաջնահերթ են».-հավելել է պատգամավորը:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8479.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :