«Այն այլասերվածությունը, որ բերեց նոր Հայաստանը, մեր ազգի խայտառակությունն էր». Սոնա Աղեկյան

«Այն այլասերվածությունը, որ բերեց նոր Հայաստանը, մեր ազգի խայտառակությունն էր». Սոնա Աղեկյան

«Եկել ենք Արցախ՝ աջակցելու Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանին: Շատ ջերմ է անցնում նախընտրական քարոզարշավը: Անկեղծ ասած՝ բոլոր քաղաքացիներն անխտիր սիրում և հպարտանում են Վիտալի Բալասանյանով, եթե անգամ համակրում են այլ թեկնածուի: Իմ անձնական հարցումներով՝ թեկնածուներից առաջատարն այս պահին Վիտալի Բալասանյանն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը:

 

Նրա խոսքով՝ արցախցին շատ լավ հասկանում է պատերազմում թեկնածուներից յուրաքանչյուրի վաստակը. «Չնայած՝ կան թեկնածուներ, որոնք ահռելի գումարներ են ծախսում նախընտրական նյութերի վրա, բարեգործության անվան տակ ընտրակաշառք են բաժանում՝ փորձելով իրենց կողմը գրավել ընտրողներին, սակայն իմ թիմակիցների հետ անձնական շփումների ժամանակ քաղաքացիներն ասում են, որ Վիտալի Բալասանյանն իրենց նախընտրելի թեկնածուն է, իրենց սրտի գեներալը, և հպարտ են, որ նա ապրում է այս ժամանակահատվածում: Զգալի մասն էլ անձնապես ճանաչում է Վիտալի Բալասանյանին, պատերազմի ժամանակ շփում են ունեցել, և ասում են՝ որպես հրամանատար՝ այնպես է ղեկավարել, որ ինքը կարող էր հաց չուտել, բայց իր զինվորը պետք է ուտեր: Խրամատում մի կտոր հացը կիսում էր բոլորի հետ հավասար»:

 

Սոնա Աղեկյանն առաջարկում է մերժել «նոր» և «ազատ» տերմինները. «Այն այլասերվածությունը, որ բերեց նոր Հայաստանը, մեր ազգի խայտառակությունն էր: Հիմա, վստահ եմ, որ Արցախից կրկին հաղթանակի ջահն ենք բերելու Երևան և ասելու ենք, որ մերժում ենք ցանկացած նորը, ազատը, որովհետև մեր հայրենիքը հինավուրց է: Մենք ստեղծելու ենք այնպիսի համակարգ, որտեղ մեր երեխաներին այլասերում չեն սովորեցնելու, չենք թողնելու սոցիալական սեռը ներմուծվի»:

 

Հետաքրքրվեցինք՝ Արցախում կորոնավիրուսի հետ կապված խուճապային տրամադրություններ կա՞ն:

 

«Այս պահին՝ ոչ, ես մի քանի րոպե առաջ Հադրութի հիվանդանոցում էի, այնտեղ միայն անձնակազմն էր դիմակներով, կորոնավիրուսի դեպքեր դեռևս արձանագրված չեն, խուճապ չկա: Օդն էլ այնքան մաքուր է, որ բժիշկներին ասում էի՝ վստահ եմ, որ մաքուր օդից չի գա այդ վիրուսը, բայց ապահովության համար իրենք բոլոր միջոցները կիրառում են»,- ասաց նա:

 

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8467.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :