Հետաքրքիր է, այս ի՞նչ երկար հեղափոխության մեջ է մեր երկիրը, որ 2 տարի հետո նորից իրենք «այո»-ի կարիքն ունեն. ՀՅԴ ԳՄ անդամ

Հետաքրքիր է, այս ի՞նչ երկար հեղափոխության մեջ է մեր երկիրը, որ 2 տարի հետո նորից իրենք «այո»-ի կարիքն ունեն. ՀՅԴ ԳՄ անդամ

«Հանրաքվեի որոշումը կայացվել է մի շարք օրենքների խախտմամբ, հետևաբար՝ «ոչ»-ի կողմն այսօր բազմիցս հայտարարել է, որ ինքը պարզապես պետք է մատնանշի և հանրությանը ցույց տա այն բոլոր օրենսդրական խախտումները, որոնք կայացվում են «Այո»-ի քարոզարշավում: Հենց հանրաքվեի որոշումն արդեն օրենքի խախտում էր, սակայն, չգիտես ինչու՝ մեր հանրության մի մասը դեռևս չի ընկալում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանը՝ շեշտելով, որ ՀՅԴ-ն «բացառե՛լ այո»-ի կողմնակիցն է, և դա, նրա խոսքով, ավելի լայն է, քան «Ոչ»-ը:

«Բացառել «այո»,-ն՝ նշանակում է՝ բոյկոտել հանրաքվեն, որովհետև այն հակաօրինական ճանապարհով է նշանակված: Տարբեր հանդիպումների ժամանակ, երբ բնակիչների հետ սկսում ենք զրուցել, տեսնում ենք, որ մարդիկ նույնիսկ չգիտեն, թե ինչ հարց է դրված հանրաքվեի: Եթե նայել եք պաստառները՝  գրված է՝ «Այո՛ ասենք հեղափոխությանը»: Հետաքրքիր է, այս ի՞նչ երկար հեղափոխության մեջ է մեր երկիրը, որ  երկու տարի հետո նորից իրենք «այո»-ի կարիքն ունեն»,- նշեց Արմենուհի Կյուրեղյանը:

 

Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախկին խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանն էլ ասաց, թե հետևելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներին՝ հիշել է Եզոպոսի առակներից մեկը:

 

«Եզոպոսի տերն Աթենքում քաղաքական գործիչ է, գալիս գլուխ է գովում, որ երեք ժամ ելույթ է ունեցել ճահիճների չորացման մասին: Եզոպոսը հարցնում է, թե ի՞նչ եք ասել երեք ժամ: Պատասխանում է՝ ասել եմ, որ պետք է ճահիճները չորանան: Եզոպոսն էլ ասել է՝ փաստորեն, տե՛ր իմ, Դուք ոչինչ չեք ասել: Երկու տարի է անցել, բայց «այո»-ն դեռևս կապում են հեղափոխության հետ: Ամեն ինչ խոսեցին՝ միայն նախկին իշխանությունների հետ կապված, և չասացին, թե ինչո՞ւ է պետք հանրաքվեն: Այն Նիկոլ Փաշինյանին տալու է բացարձակ իշխանություն, թե՞ դա արվում է, որպեսզի մեր հասարակությունն ունենա իրավական հզոր կառույց»,- նկատեց Վոլոդյա Հովհաննիսյանը:

 

Նյութի աղբյուր`168.am

 
Կարճ հասցե: javakhq.info/u/8372.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :