Քաղաքային իշխանությունը 71,8%-ով թերակատարել է ոռոգման ցանցի կառուցումը. Դավիթ Խաժակյան

Քաղաքային իշխանությունը 71,8%-ով թերակատարել է ոռոգման ցանցի կառուցումը. Դավիթ Խաժակյան

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշել է, որ  քաղաքային իշխանության կատարողականով նախատեսվել էր 154 միլիոն դրամի աշխատանք, ապա ավելացվել էր նախատեսված գումարը մինչեւ 177 միլիոն, իսկ նախատեսված աշխատանքներից կատարվել է ընդամենը 28,2%-ը։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորեւ.

 

«Քաղաքային ներկայիս իշխանությունները սկզբում 35%-ով կրճատեցին Երեւանի կանաչապատման բյուջեն։ 2019 թվականի ամբողջ ընթացքում զգալի ծավալներով այրվեցին կանաչ տարածքները։ Երբ ասում էինք այս ծախսերն ինչո՞ւ եք կրճատել, պատասխանում էին` անիմաստ է կանաչապատել, եթե չկա ոռոգման ցանց։ Մենք էլ ասում էինք գիտե՞ք, այրվող տարածքները ժամանակին ջրցան մեքենաներով էին խնամվում, բայց լավ․․․ ոռոգման ցանց կառուցեք։

 

Հիմա նայում ենք կատարողականը եւ ի՞նչ տեսնենք։ Դա էլ չեն արել․․․ նախատեսվել էր 154 միլիոն դրամի աշխատանք։ Հետո ավելացվել էր նախատեսված գումարը մինչեւ 177 միլիոն։ Եվ որքա՞նն են կատարել նախատեսված աշխատանքներից․․․ ընդամենը 28,2%-ը։

 

71,8%-ով թերակատարվել է ոռոգման ցանցի կառուցումը»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8340.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :