Քաղաքացիական հասարակությունը պետք է հետեւի ԵՄ-ի հետ համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը. ՀԿ

Քաղաքացիական հասարակությունը պետք է հետեւի ԵՄ-ի հետ համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը. ՀԿ

Քաղաքացիական հասարակությունը, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է իշխում, պետք է մշտապես մոնիտորինգ իրականացնի եւ ապահովի, որպեսզի Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված պարտավորությունները հստակ կատարվեն: Այս մասին այսօր` այսօր` մարտի 11-ին, «Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության իրականացման մասով քաղաքացիական հասարակության մոնիտորինգ» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` հավելելով, որ սա հատկապես ակտուալ է դարձել «թավշյա հեղափոխությունից» հետո:

 

Ըստ նրա` գործող իշխանությունների քաղաքականությունը պետք է տարբերվի նախորդներից նրանով, որ խոսքին պետք է հետեւի գործը:

 

«Եվրամիությունը չպետք է որպես բանկոմատ դիտարկվի, որին կարելի է դիմել միայն փող ստանալու համար»,- նշել է Արևմուտքի կողմից ֆինանսավորվող ՀԿ-ի ղեկավարը:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8339.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :